Նեթանյահուն վրդովված է Իսրայելում դատական բարեփոխման դեմ վերսկսված ցույցերից

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի կանչել է գլխավոր դատախազին, որպեսզի բացատրի ոստիկանության գործողությունները՝ կապված դատական համակարգի վերակառուցման իր ծրագրի դեմ վերսկսված ցույցերի հետ, տեղեկացնում է  The Guardian-ը։

Օրինագիծը, որը կոչված է սահմանափակելու դատական համակարգի իշխանությունը, և  քննադատների կարծիքով դուռ է բացում իշխանության չարաշահման համար առաջին ընթերցմամբ քվեարկվելու է խորհրդարանում երկուշաբթի։

Նեթանյահուն, որ կաշառակերության մեղադրանքով դատվում է, ինչը նա հերքում է, ասում է, որ օրինագծի նպատակը իշխանության ճյուղերի միջև հավասարակշռությունը վերականգնելն է։

Բողոքողները նախատեսում են հավաքվել Իսրայելի գլխավոր օդանավակայանի մոտ, քանի խորհրդարանը քննարկելու է դատական բարեփոխումների օրինագիծը։  Առևտրական կենտրոնների խոշոր ցանցը հայտարարել է մեկօրյա գործադուլի մասին, եթե երկուշաբթի քվեարկությունը հաջողվի։

Հեռուստատեսությամբ նախարարների կաբինետի նիստի առաջ հանդես գալով՝ Նաթանյահուն հայտարարել է, որ «անհնար է մտածել», որ իր կրոնաազգայնական կոալիցիան սահմանափակի ցույցերի իրավունքը կամ պաշտպանի ցուցարարների նկատմամբ որևէ բռնություն։

Միաժամանակ նա պնդել է, որ այդպիսի ազատությունը չպետք է տարածվի օրենքի խախտումների վրա, որոնք վնաս են հասցնում միլիոնավոր քաղաքացիների հիմնական իրավունքներին և տեղի են ունենում գրեթե ամեն օր։