Ադրբեջանի ԶՈՒ-ն մենահատ կրակոց է արձակել Երասխի գործարանի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն մենահատ կրակոց է արձակել Երասխի մետալուրգիական գործարանի ուղղությամբ։ Այս մասին ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ GTB Steel LLC ընկերությունը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր՝ ինչպես են ադրբեջանցիները կրակում գործարանում աշխատող բանվորների ուղղությամբ: