Արմեն Աշոտյանի զգայարանները չկարողացան թմրեցնել, չկարողացան իրեն անտարբեր դարձնել

24 օր

Ինձ շատ են հարցնում, թե ինչի՞ համար ենք ամենօրյա ռեժիմով գրառումներ անում, լուսանկարներ և տեսանյութեր հրապարակում Արմեն Աշոտյանի քաղբանտարկյալ լինելու մասին:

Այո, կա հանրության մի շերտ, որն անկեղծորեն չի հասկանում մեր գործողությունների պատճառներն ու նպատակը: Ես իրենց չեմ մեղադրում: 2018-ից ի վեր իրենց վարժեցրել են ապրել 24-ժամյա սենսացիաներով: Ամեն օր նոր սկանդալ, որի մասին գրում և խոսում են իշխանական քարոզչամեքենայի բազմաթիվ գործիչներն ու գործիքները, նախորդ օրվա սկանդալը մոռացության մատնելու համար:

Այդպես արեցին նաև մեր համար շատ ցավոտ հարցերի վերաբերյալ՝ պատերազմի, զոհերի, Արցախի տարածքի օկուպացիայի, ՀՀ սուվերեն տարածքի օկուպացիայի, դրանից առաջ՝ դատարանների շրջափակման, կորոնավիրուսի դեմ տապալված պայքարի և շատ այլ հարցերում: Ուղղակի թմրացրեցին մեր զգայարաններն ու ստացան հնարավորություն շարունակելու իրենց սև գործը:

Այսօր մեր խնդիրն է հանրության ուշադրությունը կենտրոնացված պահել երկրում ստեղծված և ամրապնդվող իրավական և քաղաքական բեսպրեձելի վրա, որի թիրախում, մասնավորապես, գտնվում է Արմեն Աշոտյանը:

Արմեն Աշոտյանի զգայարանները չկարողացան թմրեցնել, չկարողացան իրեն անտարբեր դարձնել և շարունակել ապրել այնպես, կարծես ոչինչ տեղի չի ունեցել:

Արմեն Աշոտյանն այլ խմորից է, նա չի հանձնվում:

Արմեն Աշոտյանը ամեն օր պայքար է մղում իրեն քաղաքական մղումներով հետապնդող իշխանւթյան դեմ անգամ հիմա, անազատության մեջ գտնվելով:

#Աշոտյան_քաղբանտարկյալ

Նաթալիե Սաղիյանի ֆեյսբուքյան էջից