Բայդենի՝ Ուկրաինային կասետային զինամթերք հանձնելու որոշումը Կանադային փակուղի է մտցրել. CBC

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ուկրաինային կասետային զինամթերք հանձնելու որոշումը փակուղու առաջ կկանգնեցնի Նահանգների ամենամոտ դաշնակցին՝ Կանադային, ասվում է CBC –ի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյք Սալիվանն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը կսկսի կասետային զինամթերք փոխանցել Կիևին:

«Այդ քայլը, ամենայն հավանականությամբ, վրդովմունք կառաջացնի հումանիտար կազմակերպությունների շրջանում և քննադատություն ՆԱՏՕ-ում և Եվրամիությունում Ուկրաինայի դաշնակիցների կողմից, որոնք երկար ժամանակ հանդես էին գալիս կասետային զինամթերքի օգտագործման դեմ», – նշվում է հրապարակման մեջ:

Կանադան, ինչպես Հյուսիսատլանտյան դաշինքի շատ այլ անդամներ, նման զինամթերքի օգտագործումն արգելելու մասին դաշնագիր է ստորագրել 2010 թվականին: