Վրաստանի դեսպանը լքել է Ուկրաինան

Կիևում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին լքել է Ուկրաինան, Interpressnews-ին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։ Մանրամասներ չեն հաղորդվում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հանձնարարել էր Զաքարաշվիլիին 48 ժամվա ընթացքում լքել երկիրը և խորհրդակցել Թբիլիսիի հետ Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սահակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ։ Նա կոչ էր արել Սահակաշվիլիին տեղափոխել Կիև՝ «անհրաժեշտ բուժման և խնամքի համար»։ Վրաստանի ԱԳՆ-ը դեսպանի պահանջն անվանել է հարաբերությունների սրման ծայրահեղ ձև։

Երկրների միջև սրումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել են Վրաստանում վեց տարվա ազատազրկման դատապարտված Սահակաշվիլու լուսանկարները, որոնցում նա գերհյուծված ու հիվանդ տեսք ունի։