Ալբանիայի նախագահը պետական այցով Բաքվում է

Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգայը հուլիսի 6-ին պետական ​​այցով ժամանել է Ադրբեջան։

Այս մասին  հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ այցը կազմակերպվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով։

Սպասվում է, որ Բաքվում կանցկացվեն երկկողմ համագործակցության քննարկումներ, ինչպես նաև Ալբանիայից տարածաշրջանի այլ երկրներ գազի բաշխման նախագծերի իրականացումը։