ԱՄՆ-ը օդով գաղտնի զենք է տեղափոխում Ուկրաինա

ԱՄՆ-ը առևտրային ինքնաթիռների «գորշ նավատորմն» օգտագործում է Ուկրաինա զենք տեղափոխելու համար, գրում է Newsweek-ը՝ վկայակոչելով ԿՀՎ-ի աղբյուրը:

«Միացյալ Նահանգներն աջակցում է երկու խոշոր ցանցերի՝ պետական և ընդհատակյա։ Բեռները նավերով բացահայտ առաքվում են Բելգիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի և Լեհաստանի նավահանգիստներ, որից հետո բեռնատարներով, գնացքներով և ինքնաթիռներով տեղափոխվում են Ուկրաինա։ Բայց առևտրային ինքնաթիռների նավատորմը («գորշ նավատորմ») անցնում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայով՝ գաղտնի զենք տեղափոխելով»,- ասվում է հոդվածում։

Newsweek-ի զրուցակցի խոսքով, եթե այդ չվերթների մանրամասները հայտնի դառնային, ապա Ռուսաստանը կհարձակվեր դրանց հանգույցների և երթուղիների վրա: