Փաշինյանը պետք է երեք ամիս լռի ու տա լիազորություններ այլոց․ Վարդան Օսկանյան (տեսանյութ)

ԽՍՀՄ փլուզումից հետո 50 ինքնորոշման հարց կար միջազգային օրակարգում: Այդ 50-ի գործընթացներից որեւէ ժողովուրդ կամովին չի հրաժարվել այդ իրավունքից: Մենք լինելու ենք առաջինը, որ ինքնակամ հրաժարվելու է այդ իրավունքից և հանձնելու է Արցախն Ադրբեջանին: Այս մասին ֆեյսբուքյան եթերում ասել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

Նրա խոսքով՝Արցախն Ադրբեջանին հանձնելը խաղաղություն չի կարող բերել: «Եթե Փաշինյանը գնաց, ստորագրեց այդ փաստաթուղթը, նա ապագա կոնֆլիկտների սերմեր է ցանելու: Այդ բեռը դնելու է հաջորդ սերունդների վրա»,- նշել է նախկին արտգործնախարարը՝ ներկայացնելով լինել Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի այսօրվա իշխանությունների քաղաքականության այլընտրանքը։

Մանրամասները՝ տեսանյութում