Հայաստանն ու ԱՄՆ-ը կարևորել են Ստեփանակերտ-Բաքու երկխոսության համար միջազգային մեխանիզմի ստեղծումը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ այցի շրջանակներում հուլիսի 5-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ:

Ինչպես  հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, Արմեն Գրիգորյանն ու Դերեք Հոգանը քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ ներառյալ տնտեսական համագործակցության հեռանկարները:

Կողմերը կարևորել են տարածաշրջանային անվտանգության պահպանումը, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների շարունակականությունը, ինչպես նաև Ստեփանակերտ-Բաքու երկխոսության համար միջազգային մեխանիզմի ստեղծումն ու ԼՂ հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը: