Ալիևը Թուրքիայի ԱԳ նոր նախարարի հետ քննարկել է «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանին։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ,  թուրք գործընկերոջ հետ քննարկել է Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը։

Նա պատմել է երկու երկրների միջև խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացների մասին, որոնք «ապահովելու են կայուն խաղաղություն ու անվտանգություն հարավային Կովկասում»։

Զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում թուրք-ադրբեջանական համագործակցությունը՝ ընդգծելով, որ առաջնորդվում են «մեկ ազգ-երկու պետություն» տրամաբանությամբ և ընդգծել են, որ Թուրքիան և Ադրբեջանը մշտապես կողք կողքի կլինեն։