Թուրք-ՆԱՏՕ-ական ուժերը Հայաստանի և Արցախի անվտանգային սպառնալիք (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Իրականում» հեղինակային հաղորդաշարի հյուրը ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն է։

Որո՞նք են հունիսի 7-ին ՀՀԿ կազմակերպած «Ոչ Արցախը Ադրբեջանի կազմում, Ոչ Արցախի էթնիկ զտմանը» կարգախոսներով ստորագրահավաքի նպատակները և գործնական կիրառությունը։

Հունիսի 22-24 «Միացյալ Ռուսաստան» իշխող ուժի կողմից կազմակերպած և Մինսկում տեղի ունեցած «Ռուսաստանի բարեկամները» ոչ ֆորմալ միջկուսակցական համաժողովին հրավիրված էր նաև ՀՀԿ պատվիրակությունը։ Որո՞նք էին համաժողովի նպատակները, և ի՞նչ գնահատականներ տվեց ՀՀԿ-ը ներկայացնող, ՀՀԿ ԳՄ անդամ  Էդուարդ Շարմազանովը։

ԱՄՆ-ը և հայ-ադրբեջանական բանակցություններին միջամտող արևմտյան այլ պետությունների իշխանությունները չեն էլ թաքցնում, որ Արցախը իրենք տեսնում են Ադրբեջանի կազմում՝ Արցախի հայերի իրավունքների և անվտանգության վերացական պաշտպանության պայմանով։

Վերջերս հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը վերջնագրի տեսքով ստիպում է Արցախի ներկայացուցիչներին համաձայնել մոտ ապագայում ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը «երրորդ երկրում»՝ ամերիկացի վերահսկողի մասնակցությամբ։ Ավելին, եթե Արցախի ղեկավարությունը հրաժարվի նման հանդիպումից, ապա Արցախին սպառնում են Ադրբեջանի կողմից հակաահաբեկչական գործողության իրականացմամբ։ ԱՄՆ պաշտոնական դիրքորոշման մասին հուլիսի 3-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինը, հայտարարելով, որ ԱՄՆ-ն հավատում է, որ Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորված կլինեն Ադրբեջանի կազմում։

Այսպիսով ԱՄՆ-ը իր աշխարհաքաղաքական հակառակորդների դեմ պատերազմում չի վարանում զոհասեղանին դնել իր հերթական զոհին՝ Արցախին և 120 000 հայերին։

Մանրամասները՝ տեսանյութում