Այսօր Հայաստանի Հանրապետութան մայր օրենքի՝ Սահմանադրության օրն է

Հայաստանում հուլիսի 5-ը նշվում է Սահմանադրության օրը: Մայր օրենքն արդեն 28 տարեկան է, օրը՝ ոչ աշխատանքային:

1995 թվականի այս օրը երկրի Հիմնական օրենքի նախագիծը ներկայացվեց համաժողովրդական հանրաքվեի, և Սահմանադրությունն ընդունվեց: Դա անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր:

Տասը տարի անց` 2005 թ. նոյեմբերի 27-ին, երկրում կրկին անցկացվեց սահմանադրական հանրաքվե, որի ժամանակ քաղաքացիները հավանության արժանացրեցին գլխավոր փաստաթղթում առկա փոփոխությունները: Այդ փոփոխություններով ընդլայնվեցին խորհրդարանի լիազորությունները:

Սահմանադրությունը փոփոխությունների է ենթարկվել նաև 2015-ին: Մասնավորապես, 2015-ի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, ըստ որի՝ Հայաստանն անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգի, ինչը նշանակում է, որ Հայաստանում այլևս տեղի չեն ունենա նախագահի ընտրություններ՝ համաժողովրդական քվեարկությամբ: Խորհրդարանական կառավարման անցնելուց հետո ՀՀ նախագահն ընտրվել է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված Ազգային ժողովի և ընտրիչների ինստիտուտի կողմից:

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով` 2001 թ. հուլիսի 24-ի որոշմամբ հուլիսի 5-ը նշվում է որպես Սահմանադրության օր և հայտարարված է ոչ աշխատանքային: