Ադրբեջանի բանակը զորավարժություններ է անցկացնում

Առանձին համազորային բանակում տեղի են ունեցել հրամանատարաշտաբային զորավարժություններ, տեղեկացվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում։

Տեղեկատվության համաձայն՝ տագնապով ոտքի հանված ստորաբաժանումները, զորամասերն ու միավորումները դուրս են բերվել մշտական տեղակայման վայրերից և բերվել տարբեր աստիճանի պատրաստվածության վիճակի։ Տեղեկացվել է, որ գործի է դրվել կապի դաշտային հանգույցը։ Կառավարման կազմակերպման համար ապահովվել է տեղեկատվության միջշտաբային փոխանակման որակյալ կատարում հենակետային և շարժական ռադիոհանգույցներից։ Մշակվել է գրոհ «Մի-17» տրանսպորտային-մարտական ուղղաթիռներից՝ տարբեր մարտական մանևրների օգտագործմամբ։ Գործի են դրվել ՀՕՊ ստորաբաժանումներ, որոնք կատարել են տարբեր բարձրություններում հակառակորդի օդային հարվածները հետ մղելու գործողություններ։ Իրական մարտի պայմաններում հրամանատարների և մարտական հաշվարկների հմտությունների կատարելագործման նպատակով բանակային ավիացիան կատարել է գործնական թռիչքներ։