Համաշխարհային հանրությունը պետք է գիտակցի, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ֆինանսավորում են ահաբեկչական ռեժիմը. Զախարովան ԱԹՍ-երի հարձակման մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է դրոնների հարձակումը, որոնք հուլիսի 4-ի առավոտյան ուղևորվում էին Մոսկվա և վերացվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների օգնությամբ:

«Կիևի ռեժիմի կողմից այն շրջանի վրա հարձակվելու փորձը, որտեղ տեղակայված են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները, այդ թվում ՝ օդանավակայանը, որն ի դեպ նաև արտասահմանյան չվերթներ է ընդունում, ահաբեկչության հերթական ակտ է», – գրել է Զախարովան թելեգրամյան ալիքում:

Դիվանագետն ընդգծել է, որ խոսքը միջազգային ահաբեկչության մասին է, քանի որ «Զելենսկին այդ ահաբեկչությունները կատարում է Արևմուտքի կողմից մատակարարված կամ արևմտյան միջոցներով գնված զենքերով»։

«Համաշխարհային հանրությունը պետք է գիտակցի, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամները, ֆինանսավորում են ահաբեկչական ռեժիմը»,- եզրափակել է Զախարովան։