Ամենուր թեժ է. Կիևում խոստովանել են ՌԴ ԶՈՒ-ի առաջխաղացումը չորս ուղղություններով

Ռուսական զորքերն առաջ են շարժվում չորս ուղղություններով, ասել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը:

Նրա խոսքով՝ ՌԴ զինված ուժերը գրոհում են Ավդեևկայի, Մարինկայի, Լիմանի և Սվատովոյի ուղղություններով։

«Ամենուր հիմա թեժ է… Այնտեղ կատաղի մարտեր են ընթանում», – գրել է Մալյարը թելեգրամյան ալիքում։

Նա հավելել է, որ ռուսական զորքերը հարձակողական գործողություններ են ձեռնարկում Բելոգորովկայի և Սերեբրյանկայի շրջանում: