Իրանի ԱԳ նախարարը մեկնում է Բաքու

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը մեկնում է Բաքու: Իրանի ԱԳՆ հաղորդմամբ՝ նա կմասնակցի Չմիավորման շարժման արտաքին գործերի նախարարների նիստին։

Սպասվում է նաև հանդիպում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: