Ինչո՞ւ է Ադրբեջանը տեղեկատվական արշավ սկսել՝ ցույց տալու, որ գործողության է պատրաստվում Արցախում

Ինչո՞ւ է Ադրբեջանը տեղեկատվական արշավ սկսել՝ ցույց տալու, որ գործողության է պատրաստվում Արցախում։

Որպեսզի արձագանքներ ստուգի: Եթե միջազգայիններից, այդ թվում՝ տեղեկատվական դաշտով ազդակներ ստացան, որ դա իրենց չի ներվելու, ապա չեն գնա ագրեսիվ քայլերի:

Խուճապային տրամադրություններ առաջացնի Արցախում: Վստահ եմ, որ իրենք հենց այնպես չեն անում այս արշավը:

Եթե համապատասխան կանխարգելիչ քայլերը ձեռնարկվեն, ապա շատ բան կհաջողվի կանխել: Եթե ոչինչ չարվի, հետևանքները կլինեն անդառնալի թե՛ Արցախի, թե՛ ՀՀ-ի համար:

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթև Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից