Ուզում եմ հիշեցնեմ Սերժ Սարգսյանի խոսքը․ «Մենք կրկեսի վերածելու Հայրենիք չունենք»

Հայաստանի լրատվական դաշտում գործող կայքերից մեկը օրերս մի անիմաստ և դատարկ հարցազրույց էր տեղադրել, որի աբսուրդային բովանդակությանը և ոչ պակաս «տաղանդաշատ» մասնակիցներին չեմ կարող չանդրադառնալ:

Ուրեմն պոլիտիկ.ամ կայքում տեղադրվել է կայքի սեփականատեր Բորիս Մուրազիի հարցազրուցը ոմն Արթուր Համբարձումյանի հետ, ով ըստ ներկայացրածի՝ քաղաքական գործիչ է, որի «քաղաքական» գործունեությունն առ այսօր պարզ չէ, թե որտե՞ղ և ու՞մ է պետք եղել:

Ուրեմն ինչ է ստացվում, այս անսկզբունք և հատուկ սնուցում ստացող կեղծ անձինք սկսում են փորձել իրենց հիվանդագին երևակայական թեզերը հրամցնել ժողովրդին: Դե Բորիսի հետ ամեն ինչ պարզ է, համապատասխան սնուցումը ստացել է և պետք է անպայման Սերժ Սարգսյանի վերաբերյալ բան գրի կամ խոսի: Զարմանալու ոչինչ չկա, ծառայամիտ մարդկանց փեշակն այդպիսին է: Իսկ զրուցակիցը պատկանում է մեկ այլ տեսակի, որոնք պատրաստ են ուշադրություն գրավելու համար ցանկացած հիմարություն դուրս տալ: Սրանք այն տեսակն են, որ ի հայտ են գալիս և սկսում են խառնակիչ ու դավադիր գործունեություն ծավալել այն ժամանակ, երբ նկատում են, որ ժողովրդի տդամադրությունները փոխվում են: Սրանց տեսակի և կարգավիճակի «մարդիկ» նստած սպասում են թե ե՞րբ է ընդդիմությունը սկսելու ինչ-որ բան անել, որպեսզի ըստ սցենարի սկսեն պլանային վարկաբեկումները: Իսկ երբ ընդդիմությունը լուռ է` սրանց կաստան մի կենդանական վայնասուն է բարձրացնում և իրենց 10 դիտում ունեցող կայքերում հայտարարում, թե ընդդիմությունը բան չի անում:

Կարճ ասած՝ շաբաշը տված ա, կլոունները տեղում են, կրկեսն էլ գործում է:

Հ.Գ. Նմանատիպ անսկզբունք և դավադիր սեգմենտի ներկայացուցիչներին ուզում եմ հիշեցնեմ ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը, որ ականջներին օղ արվի՝ «Մենք կրկեսի վերածելու Հայրենիք չունենք»:

Միքայել Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից