Հայաստանում կենսաթոշակների աճի մասին քարոզչության ֆոնին կենսաթոշակների իրական չափը վերջին տարիներին միայն կրճատվել է

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը գրում է.

«Երեկ կրկին հայտարարեցին կենսաթոշակների բարձրացման մասին, որի արդյունքում միջին կենսաթոշակը հուլիսի 1-ից կկազմի 49.7 հազար դրամ: Բայց ինչ արժե այդ բարձրացումը, եթե հաշվի չի առնվում գնաճը։

Գների աճի ճշգրտումը ցույց է տալիս կենսաթոշակի նվազում 2020 թվականից ի վեր, մինչդեռ եթե 2024 թվականին գնաճը կազմի ընդամենը 1%, ապա միջին կենսաթոշակի գնողունակությունը ցածր կլինի 4%-ով 2017 թվականին համեմատությամբ: Այսինքն՝ կենսաթոշակների ամբողջ «բարձրացումը» նույնիսկ ինդեքսավորում չի կարելի անվանել։

Ընդ որում, հենց թոշակառուներն են Փաշինյանի ամենամեծ աջակիցները, քանի որ առավելագույնս ընկալունակ են դառնում այդ քարոզչության նկատմամբ: Դրա պատճառները մի քանիսն են, բայց ամենագլխավորներն են տեղեկատվության աղբյուրները (տվյալ դեպքում՝ պետական հեռուստատեսությունը) և թոշակառուների սոցիալական մեկուսացումը (Հայաստանում ընտանիքները 20 տարվա ընթացքում կրճատվել են մեկուկես անգամ, համապատասխանաբար պետությունից կենսաթոշակառուների կախվածությունն աճում է), ինչպես նաև շուկայական տնտեսության հիմունքների չիմացությունը (ըստ S&P-ի՝ Հայաստանը բնակչության ֆինանսական անգրագիտությամբ առաջատարներից է)»։