Արցախում ԱԻՊԾ ծառայողները հետևում են հացահատիկային մշակաբույսերի անկորուստ բերքահավաքի կազմակերպման ընթացքին

ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջբաժնի ծառայողները հետևում են հացահատիկային մշակաբույսերի անկորուստ բերքահավաքի կազմակերպման ընթացքին: Նախապես համապատասխան աշխատանքներ են իրականացվել՝ հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ:

ԱԻՊԾ-ից հայտնում են, որ հակահրդեհային անվտանգության միջոցառումների լրիվ ծավալով իրականացումը թույլ է տալիս առավելագույնս անկորուստ կազմակերպել հացահատիկայինների բերքահավաքը: Մարտունու շրջբաժնի ծառայողները գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված հողատարածքներում ստուգումներ են իրականացրել, որի առանցքում կապի ապահովումն ու համապատասխան տեխնիկաների սարքինության վիճակին ծանոթանալն է:

Ծառայությունը բարձր մակարդակով կազմակերպելու, հրդեհավտանգ շրջանում կանչերին ժամանակին արձագանքելու համար, բաժնի նյութատեխնիկական բազան նախապես համալրվել է անհրաժեշտ գույքով և սարքավորումներով: Փրկարարները պատրաստ են ցանկացած արտակարգ իրավիճակի: