Ռուսաստանն Ուկրաինայում կոչնչացնի արևմտյան սպաներին. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խոստացել է, որ արևմտյան գեներալների և օտարերկրյա վարձկանների հետ ուկրաինացի զինվորականների հավաքները կոչնչացվեն: ՌԴ ԱԳ նախարարի խոսքերը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն․

«Եթե մենք հայտնաբերենք նման հավաքներ, ինչպիսին օրերս տեղի ունեցավ Կրամատորսկում, մենք կոչնչացնենք դրանք։ Որովհետև մեզ պատերազմ հայտարարած մարդիկ են»,- հայտարարել է Լավրովը։