Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնում իր ծննդյան օրվա առթիվ իրեն հղած ջերմ խոսքերի համար

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորին շնորհակալություն է հայտնում իր ծննդյան օրվա առթիվ անցած ամբողջ օրվա ընթացքում իրեն հղված բազմաթիվ շնորհավորանքների և ջերմ խոսքերի համար՝ փոխադարձ մաղթելով բոլորին քաջառողջություն, հաջողություն և համազգային նպատակների իրականացում: Հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից: