Ֆրանսիայի դեսպանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ Մակրոնի հանդիպումից հետո հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին կանչելու մասին։

«Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին խնդրել են պարզաբանումներ տալ նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ֆրանսիայում «Դաշնակցություն» կուսակցության և հայկական լոբբիի ներկայացուցիչների հետ վերջերս կայացած հանդիպման և մամուլում հայտնված որոշ բառերի առնչությամբ, որոնք ասել է  Ֆրանսիայի նախագահն այս հանդիպմանը։

Դեսպանին տեղեկացրել են, որ ֆրանսիական կողմը պետք է պարզաբանի Մակրոնի անունից արված հայտարարությունները։ Այսպիսով, «Դաշնակցության» և հայկական լոբբիի ներկայացուցիչները, լրատվամիջոցներում Մակրոնին հղում կատարելով, իրենց հայտարարություններում նշել են, մասնավորապես, որ Քիշնևում հանդիպումից  անմիջապես հետո Ֆրանսիայի նախագահը, զանգահարելով իրենց, ասել է, որ ավելի ակտիվ է եղել «Ղարաբաղի հարցում», քան Փաշինյանը, և ավելի կուժեղացնի այս ակտիվությունը։

Ի պատասխան Բուայոնն ասել է, որ տեղեկություն չունի այս հարցի վերաբերյալ։ Նշվել է նաև, որ ադրբեջանական կողմը սպասում է, որ պաշտոնական Փարիզը հաստատի կամ հերքի Էմանուել Մակրոնի անունից հնչեցված կարծիքները։ Եթե ​​դրանք հաստատվեն, ապա հնարավոր է, որ պաշտոնական Բաքուն դիվանագիտական ​​մակարդակով համապատասխան քայլեր ձեռնարկի»,- ասվում է հայտարարությունում։