Հայաստանի կողմից Վաշինգտոնում բանակցությունները չդադարեցնելը՝  Ադրբեջանի ագրեսիայի  խրախուսում և միջազգային մակարդակով արտոնում

Հենց սա՛ էլ տեղի է ունենում

 

Մեզ մոտ, օրը դեռ նոր սկսված, չորս զոհ, 4 հայի դիակ, հետո ողբ ու սուգ, իսկ Հայաստանի ներքին թշնամիներից այս մեկը՝ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը (գործակալ Օմեգան)՝ Վաշինգտոնում մեր արտաքին թշնամիներից Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ եթե ոչ միանգամայն ենթադրելի ժպտալից ու ջերմ ձեռքսեղմման, ապա, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունների մեջ: Թերևս մնում է միայն գրկախառնությունն ու պաչ- պռոշտին… Դա էլ գուցե կա, բայց կուլիսներում, ուղղակի միամիտներս չգիտենք:

Ինչպես արդեն հայտնի է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայության այսօրվա հաղորդագրությունից, «Հունիսի 28-ին՝ ժամը  01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ»:

Ազգային արժանապատվության տարրական նշույլից զուրկ չլինելու, ազգային անվտանգության, ազգային ու պետական շահերի հրամայականով դույզն ինչ առաջնորդվելու դեպքում, Միրզոյանն արդեն իսկ պետք է Վաշինգտոնում հանդես եկած լիներ Բայրամովին կամ Ադրբեջանին շառաչուն ապտակի նմանվող մի հայտարարությամբ, պետք է ընդհատեր բանակցությունները, շրխկացներ դուռն ու վերադառնար Հայաստան: Բայց կարո՞ղ ենք ազգային արժանապատվության դրսևորում ակնկալել, երբ խոսքը Նիկոլի էմիսարի մասին է՝ չգիտես Միրզոյանի թե Միրզոևի, մի անձի, որի ազգային ինքնությունը, հայ լինելը լրջագույն կասկածի տակ է…

Բնավ չզարմացա՝ լսելով Նիկոլի հայտարարությունը, որ չի վիրավորվում, երբ իրեն թուրք են անվանում: Չզարմացա, որովհետև դեռ անցյալ ամռանից տեղյակ էի շրջանառվող այն խոսակցություններին, որ Նիկոլին ծնած մայրն Իջևանում ապրած մի թրքուհի է, որի ծնողներն այդտեղ են եկել Շուշիից թե Շուշիի կողմերից (ի դեպ, մայրական գենը դոմինանտ է): Հավանաբար դրա համար էլ Շուշին նվիրեց մոր ազգականներին: Ժողովրդական հայտնի իմաստնությունն ասում է՝ նմանը նմանին է գտնում: Նիկոլն էլ պետության համար առավել կարևոր պաշտոններից այս մեկում՝ արտգործնախարարի պաշտոնում նշանակում կատարելիս, գուցե իր նմանին է գտել…

Մեզ մոտ, օրը դեռ նոր սկսված, չորս զոհ, 4 հայի դիակ, հետո ողբ ու սուգ, իսկ Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլը, նույն ժամանակ զանգահարել է Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի թշնամական և ագրեսիվ քաղաքականությունը սատարող, Ադրբեջանին թե՛ ռազմական, ռազմատեխնիկական, թե՛ քաղաքական առումով աջակցող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու շնորհավորել նրան  Կուրբան Բայրամի տոնի առթիվ: Էրդողանն էլ նրան է ձևականորեն շնորհավորել գալիք Վարդավառի տոնի առթիվ, անշուշտ, քաջատեղյակ Ադրբեջանի կողմից Արցախի կամ (և) Հայաստանի դեմ պատերազմի ակտիվ նախապատրաստությանը:

«Ազգային ժողով» կոչվածի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Ռուբինյանն էլ «Ազատության» եթերում հպարտ- հպարտ հայտարարել է , որ հայկական կողմը գրեթե ավարտել է Մարգարայում (Թուրքիայի հետ սահմանին) ապագա անցակետի ենթակառուցվածքների ստեղծումը: Հետաքրքիր է՝ Ռուբինյանն իրականում ի՞նչ ազգի է… Նրա ինքնությունն էլ այնտե՞ղ պետք է որոնենք, որտեղ Նիկոլինն է…

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այսօր ընդունած հայտարարությամբ  Վաշինգտոնում գտնվող հայկական պատվիրակությանը կոչ է արել անհապաղ դադարեցնել բանակցությունները: Սակայն, ինչպես ասում են, ձայն բարբառո անապատի: Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի ընթերցած: հայտարարությունում մասնավորապես նշված է.

«Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարի ռեժիմը, սույն թվականյի հունիսի 27-ի լույս 28-ի գիշերվա ժամը 1:30-ից սկսած, տարբեր զինատեսակներից կրակ են բացել Արցախի Հանրապետության տարածքի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել են մեր 4 հայրենակից:

Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման պայմաններում հրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Արցախի Հանրապետության քաղաքացիների այս հերթական սպանությունը վկայում է, որ այդ հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը անտեսելով միջազգային հեղինակավոր կոչերն ու որոշումները, խաղաղության և երկխոսության կեղծ օրակարգերով սքողված, ցեղասպանական գործողություններով ձգտում է ռազմական, քաղաքական, տնտեսական գործիքակազմերի կիրառմամբ հասնել իր հիմնական նպատակին՝ Արցախի վերջնական հայաթափմանը:

Ուշագրավ և հատկանշական է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի  պարբերաբար իրականացվող խախտումների այս նոր միջադեպը, նախորդ դեպքերին համանման, նույնպես արձանագրվել է այն ժամանակ, երբ  ներկայումս Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղարի միջնորդությամբ Վաշինգտոնում տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական բանակցությունները՝ հայ- ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման հարցերի շուրջ: Դա, անշուշտ, ևս մեկ անգամ վկայում ու հաստատում է, որ խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող  այս բանակցությունները նույնպես իրականում ոչ այլ ինչ են, քան տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատման մթնոլորտի ձևավորման նմանակում, իբր թե միջազգային ջանքերի համատեքստում:

Խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ, Արցախի Հանրապետության ժողովրդի անունից դիմում ենք՝

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ կարեկցանքի հայտարարություններից, հորդորներից և խորհուրդներից զատ, ձեռնարկել կոնկրետ գործնական քայլեր, մասնավորապես, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ զսպելով նրա ագրեսիվ նկրտումները:

Համոզված ենք, որ երկակի ստանդարտներով գործելաոճը ավելի է ոգևորում Ադրբեջանին՝ նրան դարձնելով սանձարձակ և անվերահսկելի:

Ռուսաստանի Դաշնությանը՝ խաղաղապահ առաքելության շրջանակում առավել կոշտ միջոցներով կասեցնել Ադրբեջանի հակամարդկային, ցեղասպան գործողությունները:

Վաշինգտոնյան բնակցություններում Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը՝ անհապաղ դադարեցնել մեկնարկած  բանակցությունները մինչև Արցախի հետ շփման գծում և Հայաստանի Հանրապետության սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը: Հակառակ պարագայում՝ բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի  խրախուսում և միջազգային մակարդակով արտոնություն (ընդգծումը՝ մերը):

Մեր խոնարհումը բերելով հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած մեր 4 նահատակների հիշատակին, պատրաստակամ ենք շարունակելու նրանց սուրբ գործը»:

Թեև ԱՀ Ազգային ժողովի առավոտվա այս հայտարարությունից անցել են բավական ժամեր և պետք է արդեն տեղեկացված լինեինք «հայկական» պատվիրակության կողմից բանակցությունների դադարեցման մասին, տեղի է ունեցել ճիշտ հակառակը. Արհամարհելով Արցախի Հանրապետության ներկայացուցչական մարմնի՝ Ազգային ժողովի կողմից իրեն ուղղված վերոնշյալ պահանջը, Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, եռակողմ հանդիպման ընթացքում քննարկումները, բանակցությունները շարունակվել են…

Թեմային անդրադարձել ենք նաև մեր «Ալիևը խեղդում է Արցախի բնակչությանը բոլորիս ու բոլորի աչքի առջև, վարչապետի պաշտոնը զբաղեցնողը՝ նրան հանցակից, ընդդիմությունն առայժմ՝ դիտողի դերում»  և «Նիկոլի էմիսարը Վաշինգտոնում է, հայակործան պայմանավորվածությունների շուրջ բանակցությունների»  վերտառությամբ հրապարակումներով:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան