Նիկոլի էմիսարը Վաշինգտոնում է, հայակործան պայմանավորվածությունների շուրջ բանակցությունների

Մեր ներքին թշնամիներից Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը (գործակալ Օմեգան) երեկ աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն : Մեկնել է Բաքվի հետ բանակցությունների, ավելի ճիշտ, դավաճանական պայմանավորվածությունների հերթական փուլի համար:

Այսօր ԱՄՆ-ում ընթանում են Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ բանակցությունները: ԱՄՆ պետքարտուղարությունից ավելի վաղ հայտնել էին, որ Բայրամով- Միրզոյան բանակցությունները շարունակվելու են մինչև հունիսի 29-ը:

Պատահական չէ, որ հայկական զույգ պետությունների համար, մեղմ ասած, կապիտուլյացիոն ու դավաճանական փաստաթղթի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի (առավել հայտնի է «խաղաղության պայմանագիր» անվամբ) շուրջ քննարկումների հերթական փուլն այսօր տեղի է ունենում ոչ թե մեզ բարեկամ երկրի մայրաքաղաք Մոսկվայում, այլ Վաշինգտոնում՝ Հայաստանի ծպտյալ թշնամիներից ԱՄՆ-ի մայրաքաղաքում:

Ա՛յն պետության մայրաքաղաքում, որը, ի տարբերություն Ռուսաստանի, պաշտպանում, սատարում է «խաղաղության պայմանագիր» կոչվածն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու տարբերակով կնքելու գաղափարը, այսինքն՝ մեր արտաքին ու ներքին թշնամիների՝ Ալիևի, Էրդողանի, Նիկոլի և, անշուշտ, նաև իր, Մեծ Բրիտանիայի և աշխարհի ջհուդամասոնական ուժերի ուզածը:

Նաև այն պետության մայրաքաղաքում, որը Լեռնային Ղարաբաղի իշխանություններից պահանջում է Ադրբեջանի հետ բանակցություններ վարել ինչ-որ երրորդ երկրում՝ սպառնալով, որ հակառակ դեպքում Բաքուն «հակաահաբեկչական գործողություն» կիրականացնի Լեռնային Ղարաբաղի դեմ։ ԱՄՆ վերոնշյալ պահանջ-սպառնալիքի մասին տեղեկատվության հավաստիությունը հունիսի 21-ին ճեպազրույցի ժամանակ հաստատել է նաև ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Թեև Ռուսաստանը Զախարովայի շուրթերով հավաստել է, որ «պատրաստ է նպաստել Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությանը Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման շուրջ, ինչի մասին բազմիցս հայտնել ենք շահագրգիռ կողմերին», այնուհանդերձ, Նիկոլն ու Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնողը, դժվար չէ կռահել՝ ԱՄՆ-ի պահանջով, որոշել են, առանց Ստեփանակերտի մասնակցության, այդ նույն խնդրի շուրջ բանակցել Բաքվի հետ ու տվյալ հարցում օգտվել Վաշինգտոնի միջնորդական ծառայությունից, ընդգծենք՝ արջի ծառայությունից:

ՌԴ-ն առաջարկել է Արցախի կարգավիճակի հարցի որոշումը հետաձգել, թողնել ապագային: Այս առաջարկի նպատակը թեև չհայտարարված, բայց շատ պարզ ու հասկանալի է. կարգավիճակի հարցի որոշումը հետաձգել, որպեսզի հետագայում, երբ աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական պայմաններն իր համար բարենպաստ կլինեն, ավելի պարզ ասենք՝ երբ Ուկրաինայի միջոցով իր դեմ Արևմուտքի պատերազմում հաղթած կլինի ու ձեռքերն ազատ կլինեն, հասնի Արցախի կարգավիճակի հարցի լուծմանը՝ ի շահ նրա բնակչության անվտանգության, այսինքն՝ բացառելով Ադրբեջանի կազմում Արցախի հայտնվելն ու նրա անխուսափելի հայաթափումը, կործանումը, Արցախի բնակչության ցեղասպանությունը:

Չմոռանանք նաև, որ այսօր հայակործան պայմանավորվածությունների շուրջ քննարկումները, բանակցություններն ընթանում են մի երկրում, որի և որի գլխավորած հավաքական Արևմուտքի հովանավորությամբ, աջակցությամբ են Նիկոլն ու նիկոլենք եկել իշխանության, ավելի ճիշտ, զավթել իշխանությունը:

Միրզոյանի կամ Միրզոևի՝ Վաշինգտոն մեկնելու նախօրեին Ադրբեջանի ԶՈւ-ն, ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ֆեյսբուքյան էջից, ԱՀ Մարտունու, Ասկերանի, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք:

ԱՀ ՊԲ մեկ այլ հաղորդագրության  համաձայն՝ Ադրբեջանի ԶՈւ-ն այսօր էլ, ժամը 19:40-ի  սահմաններում, Մարտակերտի շրջանի ուղղությամբ է խախտել  հրադադարը` կիրառելով  նաև ականանետ: Նույն հաղորդագրության մեջ նշված է նաև.

«Հրադադարի խախտումից հետո Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 27- ի ժամը 20։05-ի սահմաններում նույն վերը նշված ուղղությամբ կրակ են բացել ԱՀ Մարտակերտի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,  ինչի հետեւանքով իբր հրազենային վիրավորում է ստացել ադրբեջանցի զինծառայողը, չի համապատասխանում իրականությանը»։

ՊԲ-ն այսօր վերոնշյալ հաղորդագրությունից մոտ 10 րոպե հետո հրապարակեց մի նոր հաղորդագրություն , ըստ որի, «Հունիսի 27-ի ժամը 20:05-ի  սահմաններում իբր հայկական կողմի արձակած կրակոցից Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի վիրավորման մասին ապատեղեկատվությունը տարածելուց հետո, Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի  ուղղությամբ շարունակել է խախտել հրադադարը` ժամը 21։00-ի սահմաններում 60 մմ տրամաչափի ականանետից 2 ական արձակելով Կիչան համայնքի, ժամը 21:30-ի սահմանում մեկ ական Ճանկաթաղի ուղղությամբ»։

«Ազգային ժողով» կոչվածի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն էլ երեկ հայտարարել է՝ «Մենք պետք է մշտապես պատրաստ լինենք, որ ամեն րոպե կարող է հարձակում լինել» (լո՞ւրջ… Տեսանք, թե ինչպես էիք 44- օրյա պատերազմին պատրաստ…):

Երեկ հայտնի դարձավ նաև Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի սպառնալիքների մասին : Այսօր ժամը 13:15-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն հերթական անգամ կրակ է բացել  Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ:

Ընդգծենք, որ Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի այս ագրեսիվ ռազմական գործողությունները և հայտարարությունները կատարվել ու կատարվում են ԱՙՄՆ-ում Բայրամով- Միրզոյան բանակցությունների նախաշեմին և ընթացքում:

Վերոնշյալ բոլոր տեղեկությունները մի ամողջության մեջ դիտելու դեպքում դժվար չէ հասկանալ, որ Բաքվի, միգուցե նաև Ալենի, Նիկոլի իշխանության նպատակն Արցախի և Հայաստանի բնակչության նկատմամբ բարոյահոգեբանական ճնշում գործադրելն է, որպեսզի նրանց թեկուզ մի մասը համակերպվի «խաղաղության պայմանագիր» կոչվածի մտքին ու դրա ստորագրումը համարի այլընտրանք չունեցող, թեկուզ Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու ու նրա բնակչության անվտանգության բավարար երաշխիքների բացակայության, ավելին՝ թեկուզ Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող մեծագույն վտանգի գնով:

Թեմային անդրադարձել ենք նաև երեկ, «Ալիևը խեղդում է Արցախի բնակչությանը բոլորիս ու բոլորի աչքի առջև, վարչապետի պաշտոնը զբաղեցնողը՝ նրան հանցակից, ընդդիմությունն առայժմ՝ դիտողի դերում» վերտառությամբ մեր հրապարակմամբ :

 

Արթուր Հովհաննիսյան