Տարոն Մանուկյանին և ևս 9 մարդու դատում են դատախազության դիմաց տեղի ունեցած ցույցի համար

Taron Manukyan-ին և ևս 9 մարդու դատում են 2 տարի առաջ Դատախազության դիմաց տեղի ունեցած ցույցի համար։

2021 թ․ ապրիլի 22-ին Դատախազության դիմաց՝ Սյունիքում իրավական ամենաթողության ու տասնյակ սյունեցիների բերման ենթարկելու դեմ խաղաղ հավաք էր իրականացվել, որի ընթացքում հարյուրավոր քաղաքացիներ վանկարկել են նույն կոչերը, որի համար Սյունիքում մարդիկ բերման էին ենթարկվել։

Ցույցի հազարավոր մասնակիցներից դատախազություն առանձնացրել է 10 քաղաքականապես ակտիվ քաղաքացիներ (որոնց թվում Երկիր Մեդիա հեռուստաընկերության տնօրեն Bagrat Yesayan-ը, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն / ՀԵՄ-ի Կենտրոնական վարչության անդամ Տարոն Մանուկյանը), ովքեր մշտապես աչքի են ընկել գործող իշխանության դեմ անկաշկանդ տեսակետ արտահայտելով և հիմա նրանց դատում են Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար։

Երեկ դատարանը տասը անձին մեղավոր է ճանաչել ապօրինի քերական գործով։ Տարոնը նրանց պատասխանել է այս կերպ։

Միայն հիշեցնեմ, որ Տարոնին բռնապետության բաստիոններն անցած տարի արդեն հասցրել են 6 ամիս բանտարկել մեկ այլ շինծու քրեական գործով, որը դեռևս ընթացքի մեջ է։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից