Հայաստանյան իշխանության առաջնահերթությունը ոչ թե խորը բլոկադայի մեջ գտնվող արցախցիներն են, այլ թուրքերի հետ միակողմանի սիրավեպի ապահովումը

Գիշերն Արցախի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած հարվածներից հետո, ինչի հետևանքով պաշտպանության բանակի 4 զինծառայող է զոհվել, Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ` շնորհավորել Կուրբան Բայրամի տոնի առթիվ:

Զարմանալու ոչինչ չկա, որովհետև հայաստանյան իշխանության առաջնահերթությունը ոչ թե խորը բլոկադայի մեջ գտնվող արցախցիներն են ու իրենց հողի համար պայքար տվողներ մեր մարտիկները, այլ թուրքերի հետ միակողմանի սիրավեպի ապահովումը:

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից