«Հայաքվեի»՝ բոլոր վարչական շրջանների նստավայրերում տարածք հատկացնելու դիմումը բավարարվել է

Այսօր Երևանի քաղաքապետարանը պաշտոնապես պատասխանել է «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Արամ Պետրոսյանի դիմումին և տեղեկացրել, որ ՀՀ Ազգային Ժողովին «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ առաջարկելու նպատակով ստորագրահավաք իրականացնելու համար բոլոր վարչական շրջանների նստավայրերում նախաձեռնությանը տարածք հատկացնելու վերաբերյալ դիմումը բավարարվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվական վարչության պետ Լևոն Սարդարյանը։

«Ստորագրահավաքի ընթացքին կմասնակցեն մեկական հանրային ծառայող՝ ամեն վարչական շրջանից»,-գրել է նա: