Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու Փաշինյանի հայտարարությունն ու պատրաստակամությունն առոչինչ է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն է։

Փորձագետն անդրադարձավ Ռուսաստանի Դաշնությունում օրերս «Վագներ» ռազմական միավորման կողմից հեղաշրջում իրականացնելու գործողություններին՝ ասելով, որ դրանք ուղղորդված էին Արևմուտքից։ Որքան էլ Արևմուտքը փորձում է այսօր չքմեղանալ և հերքել իր մասնակցությունը «Վագների» գործողությունները ծրագրելու մեջ, ակնհայտ է՝ ռուսաստանյան էլիտայի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ նրանք աջակցեն Պրիգոժինին և հասնեն Ռուսաստանում համընդհանուր հասարակական-քաղաքական բռնկման, ինչի հետևանքը իշխանափոխությունը կլիներ։ Սակայն ռուսաստանյան գաղտնի ծառայություններին հաջողվեց կասեցնել Արևմուտքի ծրագրերը, ինչի պատճառով էլ Պրիգոժինը ի վերջո հանձնվեց և համաձայնեց իրեն առաջադրված պայմաններին՝ հեռանալ Ռուսաստանից, «Վագներ» ողջ ծանր ռազմական տեխնիկան հանձնելով ՌԴ ՊՆ-ին։

Ի՞նչ հետևանքներ կարող էր ունենալ ՌԴ-ում հեղաշրջումը մեր պետության համար։ Ըստ Հայկ Այվազյանի՝ եթե ՌԴ-ում հեղաշրջում լիներ, Ալիևը տեղում կհարձակվեր Արցախի, Հայաստանի վրա ու բոլորին սրի կքաշեր։ Արևմուտքը դրան չէր խոչընդոտի։

Խոսելով վաշինգտոնյան երկրորդ հանդիպման մասին արտգործնախարրաների մակարդակով՝ Հայկ Այվազյանն ասաց, որ այնտեղ փորձելու են ավարտին հասցնել «խաղաղության պայմանագիր» գործողությունը, արագացնել այն կնքելու գործընթացը, ինչը թույլ կտա նաև Ռուսաստանին դուրս բերել մեր տարածաշրջանից։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում