Ջո Բայդենը Սի Ծինփինին բռնապետ է անվանել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին բռնապետ է անվանել, գրում է «Ռոյթերս» գործակալությունը:

Ելույթ ունենալով Կալիֆորնիայում՝ ԱՄՆ առաջնորդը կարծիք է հայտնել, որ Սին «շատ էր տխրել», երբ ԱՄՆ–ը փետրվարին խոցեց «լրտեսական սարքավորումներով այդ օդապարիկը», քանի որ չգիտեր, որ օդապարիկը այնտեղ է գտնվում:

«Սա մեծ խայտառակություն է բռնապետերի համար։ Երբ նրանք չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել: Դա չպետք է տեղի ունենար այնտեղ, որտեղ տեղի ունեցավ: Այն (օդապարիկը – խմբ.) շեղվել էր ընթացքից», – նշել է Բայդենը:

Երկուշաբթի՝ հունիսի 19-ին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պեկին կատարած այցի արդյունքներով տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Չինաստանը պետք է «փակեն իրենց գլուխը» խոցված օդապարիկով։