Վառելիքն օգտագործվելու է խիստ ծայրահեղ դեպքերում՝ ըստ առաջնահերթությունների․ Արցախի պետնախարար (տեսանյութ)

Խորհրդակցություն կառավարությունում

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հրավիրել է խորհրդակցություն առկա պայմաններում պարենային անվտանգության և տնտեսության աշխատանքի ապահովման շուրջ: Գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը ներկայացրել է պարենի ներքին արտադրության հետ կապված իրավիճակը, մսամթերքի արտադրության հնարավորությունները, աշնանացան մշակաբույսերի հունձի նախապատրաստական աշխատանքները և գարնանացանի ու ջերմոցային տնտեսությունների արտադրական ծավալներն ու առնչվող խնդիրները: Այլ ոլորտների պատասխանատուներ նույնպես հանդես են եկել զեկույցներով: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ստեղծված իրավիճակի խնդիրները և դրանց լուծման ձևերը: Պետական նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել՝ արագ մշակելու ու իրականացնելու այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան ամբողջացնել ներքին բոլոր ռեսուրսները, հավաքագրել ներքին արտադրանքը և կազմակերպել դրա հավասարաչափ բաժանումն ու իրացումը: