Ararat կոնյակի մատակարարումները Ռուսաստան շարունակվելու են․ Գինի ներկրող Luding Group-ի տնօրեն

Ararat կոնյակի մատակարարումները Ռուսաստան  իրականացվում են արտադրողի հետ գործող պայմանագրերով և կշարունակվեն նաև հետագայում, հարկ եղած դեպքում ելք կգտնվի, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է երկրի խոշորագույն գինի ներկրող Luding Group-ի գործադիր տնօրեն Էռնեստ Խաչատուրյանը։

Մայիսի վերջին ընկերությունը հայտարարեց, որ Pernod Ricard-ից, որը նախկինում որոշել էր դադարեցնել իր արտադրանքի արտահանումը երկիր, ծանուցումներ չի ստացել Ararat կոնյակի ապրանքանիշի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին և շարունակում է այն մատակարարել ռուսական շուկա։

«Ոչինչ չի փոխվել, մատակարարումները շարունակվում են։ Ռուսաստանն առանց Ararat-ի, և Ararat-ն առանց Ռուսաստանի ես չեմ պատկերացնում։ Գործող բոլորը պայմանագրերը կատարվում են, հետո կնայենք, ինչ-որ ելք կգտնենք։ Ֆրանսիական արտադրողը երկար ժամանակ հարաբերություններ էր հաստատում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի հետ»,- ասաց Խաչատրյանը։

Մայիսի կեսերին Pernod Ricard-ը հայտարարեց, որ ապրիլի վերջին դադարեցրել է իր բոլոր միջազգային ապրանքանիշերի արտահանումը Ռուսաստան։ Նշվել էր, որ ընկերությունը կդադարեցնի նաև իր արտադրանքի տարածումը երկրում։ Ընկերության պորտֆելը ներառում է տասնյակ ապրանքանիշեր, այդ թվում՝ Chivas Regal վիսկի, Jameson, Ballantine’s, Absolut օղի, Olmeca տեկիլա, Havana ռոմ և Ararat կոնյակ։

Մայիսի կեսերին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ևս ասել էր, որ Pernod Ricard-ին պատկանող Երևանի կոնյակի գործարանը կարող է դադարեցնել իր արտադրանքի արտահանումը Ռուսաստան։