Էկոնոմիկայի նախարարության կայքից անհետացել է ՏՏ աշխատակիցների եկամտահարկի 5%-ի մասին նախագիծը. «Հետք»

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքից անհետացել է Էկոնոմիկայի նախարարության նախագիծը, որով առաջարկվում է ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաներ) ոլորտի աշխատակիցների եկամտային հարկը դարձնել 5%, գրում է «Հետք»-ը։

Խոսքը այն ընկերությունների մասին է, որոնք «սնվում են» արտասահմանից՝ նրանց 80% և ավելի համախառն եկամուտը գոյանում է Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից։

Արդեն երկու օր է՝ Էկոնոմիկայի նախարարությունից փորձում ենք պարզել, թե ինչո՞ւ է նախագիծը հանվել՝ հե՞տ է կանչվել, լրամշակվելո՞ւ է, թե առհասարակ հանվել է օրակարգից։

Նախարարը մամուլի քարտուղար չունի։ Լրատվամիջոցների հարցերով զբաղվող աշխատակիցը ևս հարցը լսելուց հետո արդեն երկու օր է՝ զանգերին չի պատասխանում։ Վարչություններից մեկից հաջողվեց պարզել, որ այս նախագծով զբաղվում է նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի աշխատակազմը, որի հեռախոսահամարին (նախարարության կայքում նշված համարին) ևս պատասխանող չկա։ Ստիպված ենք հարցը հրապարակային հղել։ Գուցե, նախարարությունից պատասխանող գտնվի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։