ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերին

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին Մինսկում: Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Ալեյնիկը՝ Ղազախստանի իր պաշտոնակից Մուրատ Նուրտլեուի հետ բանակցությունների արդյունքներով։

«Այս տարվա նոյեմբերին մենք ակնկալում ենք Ղազախստանի նախագահի մասնակցությունը Մինսկում Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին»,-ասել է նա։