Արարատ Միրզոյանը մեկնում է Մինսկ՝ մասնակցելու ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Հունիսի 19-20-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Մինսկում՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։

Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ը։