Ռուբեն Վարդանյանն ընդգրկվել է Ուկրաինայի «Միրոտվորեց» պատժամիջոցների բազայում

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ընդգրկվել է Ուկրաինայի «Миротворец»  պատժամիջոցների բազայում։ Այս մասին հայտնում է Censor.NET-ը։

Նշվում է, որ Վարդանյանը ցուցակում ներառվել է որպես «անհապաղ ձերբակալման և Ուկրաինայի կամ ՆԱՏՕ-ի երկրների իրավապահ մարմիններին փոխանցման ենթակա անձ»։

««Миротворец» կենտրոնը խնդրում է իրավապահ մարմիններին սույն հրապարակումը դիտարկել որպես հայտարարություն տվյալ քաղաքացու կողմից Ուկրաինայի ազգային անվտանգության, խաղաղության, մարդկության անվտանգության և միջազգային իրավունքի և կարգի դեմ ուղղված կանխամտածված գործողությունների, ինչպես նաև այլ իրավախախտումների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։