Ֆրանսիայում հզոր երկրաշարժից շինություններ են վնասվել

Ֆրանսիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մի քանի շենքեր լուրջ վնասներ են ստացել: Հետևանքների մասին հաղորդվում է շրջանի վարչակազմի «Թվիթերի» էջում:

Նշվում է՝ երկրաշարժի հետևանքով մեկ մարդ է տուժել, նա թեթև վնասվածք է ստացել:

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի արևմտյան մասում: