Ռուսաստանի և Ամերիկայի դեսպանները հանդիպել են

Վաշինգտոնում կայացել է Ռուսաստանի և ԱՄՆ դեսպաններ Անատոլի Անտոնովի և Լին Թրեյսիի հանդիպումը, հայտնում է ԱՄՆում ՌԴ դեսպանատունը

Քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ՌԴ նախագահի օգնականը լրագրողներին հայտնել էր, թե Ռուսաստանի և ԱՄՆ-ի շփումները տեղի են ունենում, սակայն ոչ հաճախ։

Հարցին, թե ինչ մակարդակի վրա են այդ շփումները, Ուշակովը պատասխանել էր․ «Կարելի է ասել՝ դիվանագիտական, բայց հազվադեպ են»:

Նույն օրը Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտնել էր՝ մենք գրեթե ոչ մի շփում չունենք ԱՄՆ-ի հետ, բայց չենք էլ հրաժարվել դրանցից։