Շոյգուն հանձնարարել է ընդլայնել տանկերի և ծանր կրականետ համակարգերի թողարկման արտադրական հզորությունները

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստուգել է սպառազինությունների զինանոցների պահեստներն Օմսկի մարզում։ Նա հանձնարարել է ընդլայնել տանկերի և ծանր կրականետ համակարգերի թողարկման արտադրական հզորությունները ռազմական գործողությունների համար, տեղեկացրել է «Կոմերսանտը»։

Նախարարը ձեռնարկության ղեկավարությանը հանձնարարել է «խստորեն հետևել պետական պաշտպանական պատվերի կատարման ժամանակացույցին և շարունակել արտադրական հզորությունների ավելացումը»։ Ձեռնարկությունում նրան ներկայացրել են թրթուրավոր ժապավենների հավաքման ավտոմատ գիծը։ Ձեռնարկության ղեկավարը հայտարարել է արտադրանքի թողարկումն ավելացնելու մասին՝ ի հաշիվ արտադրական հզորությունների օպտիմալացման։ Նշվել է, որ ինժեներային լուծումները թույլ են տվել «բարձրացնել արտադրանքի որակը և նվազեցնել դրա արտադրության ժամանակային ցուցանիշները»։