ՔՊ-ին, «Հայաստան» դաշինքին, ԲՀԿ-ին և «Հանրապետություն» կուսակցությանը բյուջեից դրամական աջակցություն կտրվի

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 16-ի նիստում բյուջեից գումար հատկացրեց ԱԺ 2021 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին, որոնք հաղթահարել են սահմանված շեմը:

Ըստ կառավարության որոշման, դրամական աջակցություն կստանան «Քաղաքացիական պայմանագիրը», ««Հանրապետություն» կուսակցությունը, ԲՀԿ-ն և «Հայաստան» դաշինքը:

«Կուսակցությունների մասին» օրենքի 26-րդ հոդվածը 3-րդ մասում ասվում է. «Պետական բյուջեից միջոցներ հատկացվում են այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որի ընտրական ցուցակն Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն երեք տոկոսը»: