Չէր խանգարի, եթե ընդունվեր անշարժ գույքի ձեռքբերման հիմքով ՀՀ քաղաքացիության համար պարզեցված կարգով դիմելու որոշում

Մի քանի ամիս առաջ շրջանառության մեջ դրվեց ՀՀ կառավարությա որոշման նախագիծ, ՀՀ քաղաքացիություն ստանալու հետ կապված, որով սահմանվում էին մի քանի բնագավառներում զգալի ավանդ ունենալու չափորոշիչները: Ոլորտը շատ բարդ է, մինչ այժմ որոշումը չի ընդունվել:

Առաջարկվում է մաս-մաս ընդունել: Օրինակ, չէր խանգարի, եթե առանձին ընդունվեր անշարժ գույքի ձեռքբերման հիմքով ՀՀ քաղաքացիության համար պարզեցված կարգով դիմելու որոշում, այն կաշխուժացներ տնտեսության տվյալ ոլորտը, կկանխեր լճացումը և շատ ու շատ այլ ռիսկեր: Ամենամեծ ռիսկը, որ անմիջապես կպաշտպանի բնակարան ձեռբերողների շահերը. ֆինանսական ակտիվություն լինելու պարագայում շատ կառուցապատողներ չեն գնա արհեստական սնանկացումերի, որի արդյունքում էլ չեն տուժվի բնակարաններ ձեռքբերողները:

Ընդ որում, այստեղ պետք է հստակ բացատրել, որ անշարժ գույք ձեռքբերելը ոչ թե ՀՀ քաղաքացիության շնորհման հիմք պետք է լինի, այլ պարզեցված կարգով դիմելու իրավունք։

Ոստիկանության անձնագրային վարչության նախկին ղեկավար Մնացական Բիչախչյանի ֆեյսբուքյան էջից