Եվրախորհրդարանը Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցումը ճանաչել է Ռուսաստանի ռազմական հանցագործություն

Եվրախորհրդարանի պատգամավորները հունիսի 14-ին դատապարտել են ռուսական զորքերի կողմից Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցումը։ Այս մասին ասվում է Ստրասբուրգում կայացած նիստից հետո Եվրախորհրդարանի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Եվրոպացի քաղաքական գործիչներն ամբարտակի պայթեցումը համարել են Ռուսաստանի ռազմական հանցագործություն։ Նրանք նշել են, որ անհրաժեշտ է համապատասխան միջոցներ ձեռնարկել։

Եվրախորհրդարանը կոչ է արել շարունակել աջակցությունն Ուկրաինային, նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ եւ կալանել ռուս օլիգարխների սառեցված ակտիվները՝ հանուն Ուկրաինայի վերականգնման։