Ադրբեջանցիները Հակարիի կամրջի մոտ առաջխաղացման փորձ են արել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու համար. ԱԱԾ

Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով:

ՀՀ ԱԱԾ-ից հայտնում են, որ հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը  կանխվել է: