ԱՄՆ-ը պարտադրում է Ղարաբաղին՝ հանդիպել Ադրբեջանի հետ, հրաժարվելու դեպքում՝ սպառնում է. դիվանագիտական աղբյուր

Վաշինգտոնը վերջնագրային տեսքով ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին՝ հանդիպել երրորդ երկրում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իսկ հրաժարվելու դեպքում սպառնում է ադրբեջանական հակաահաբեկչական գործողության անցկացմամբ, «ՌԻԱ Նովոստի»– ին հայտնել է Վաշինգտոնում դիվանագիտական աղբյուրը:

«Վերջնագրային տեսքով Վաշինգտոնը ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին համաձայնել մոտ ժամանակներս հանդիպել ադրբեջանական կողմի հետ «երրորդ երկրում»՝ ամերիկացի կուրատորի մասնակցությամբ։ Նպատակը տարածաշրջանում ԱՄՆ-ի հաստատումն է», – ասել է գործակալության զրուցակիցը։

«Ավելին, եթե Ղարաբաղի ղեկավարությունը հրաժարվի նման շփումից, նրան կսպառնա ադրբեջանական հակաահաբեկչական գործողություն տարածաշրջանում»,- պարզաբանել է նա։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ ամերիկյան «խաղաղապահ նախաձեռնության» լոբբինգն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը, որի շահերը լիովին համընկնում են ադրբեջանականի հետ: