Համաշխարհային ճիվաղները նոր աղետ են նախապատրաստում. մարդկանց սպանելու առաջին և արագ միջոցը լինելու է բուն համավարակը. 3

Իսկ երկրորդը՝ որոշ պատվաստանյութեր, որոնցով պատվաստումներն ավելի խստորեն կպարտադրվեն

 

Սկիզբը` այստեղ 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), դատելով ամենից, պատրաստվում է նոր համավարակի՝ նոր փաստաթղթերով, նոր կանոններով, նախկինում եղածից ավելի կոշտ: ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն օրերս հայտարարել է պատվաստումների գլոբալ անձնագրերի մասին:

Խոսքը համաշխարհային առողջապահական էլեկտրոնային, թվային անձնագրերի համաշխարհային համակարգի ստեղծման ու նշված անձնագրերի (հնարավոր է և միկրոչիպով չիպավորմամբ) ներդրման մասին է՝ չպատվաստվածների միջազգային ճանապարհորդությունները սահմանափակելու և նրանց պատվաստվել հարկադրելու համար: Նշված անձնագիրը տեղեկություններ կպարունակի տվյալ անձի բոլոր պատվաստումների և քաղաքացիների առողջական վիճակի մասին:

Եվրոպական հանձնաժողովը և ԱՀԿ-ն Ժնևում հունիսի 5-ին հայտարարել են թվային առողջապահության ոլորտում ամենամեծ նախաձեռնության և աննախադեպ գործընկերության մեկնարկի մասին: ԱՀԿ պաշտոնական հաղորդագրության  համաձայն՝ կազմակերպությունը 2023թ. հունիսին կսկսի աշխատել նոր գլոբալ համակարգի ստեղծման ուղղությամբ, որը հիմնված է Եվրոպական միության (ԵՄ) կողմից մշակված COVID-19 պատվաստումների թվային հավաստագրերի համակարգի (ԵՄ թվային սերտիֆիկացման ցանցի) վրա: ԱՀԿ գլոբալ համակարգի առաջին կառուցվածքային տարրը կսկսի գործել 2023թ. հունիսին, իսկ առաջիկա ամիսներին կշարունակվի դրա փուլային զարգացումը։

Այս համակարգը դառնալու է ԱՀԿ թվային բժշկական սերտիֆիկացման գլոբալ ցանցի (ГСЦМС) առաջին տարրը, որի շրջանակներում թողարկվելու է, այսպես կոչված, թվային արտադրանքի լայն տեսականի…

Իրականում կեղծիք են ինչպես վերոնշյալ նախաձեռնության նպատակի վերաբերյալ ԱՀԿ հայտարարածը («գլոբալ սանիտարահամաճարակային անվտանգության ամրապնդման նպատակով»), այնպես էլ ԱՀԿ հրապարակած այն տեղեկությունը, որ այս նոր համակարգը «կոչված է նպաստելու բնակչության գլոբալ շարժունակությանը և պաշտպանելու ամբողջ աշխարհի քաղաքացիներին առկա և ապագա առողջապահական սպառնալիքներից, ներառյալ համաճարակներից»:

Ընդհակառակը՝ նոր համակարգը գրեթե ողջ աշխարհում առավել խստորեն սահմանափակելու է մարդկանց շարժունակությունը (պատվաստված չես՝ չես կարող ճանապարհորդել), պատվաստումներն էլ մարդկանց չեն պաշտպանելու արհեստական համաճարակներից ու համավարակներից, ինչպես չպաշտպանեցին COVID-19-ի, մասնավորապես, նրա մուտացիաների, տարատեսակների դեպքում: ԱՀԿ հաղորդագրությունն այլ լոլոներ էլ պարունակում, ինչպես, օրինակ, այն, թե ԱՀԿ-ն հասանելիություն չի ունենա որևէ մեկի անձնական տվյալներին:

Վերևում արդեն նշեցինք, որ ԱՀԿ-ն պատրաստվում է նոր համավարակի: Ավելորդ չենք համարում իշեցնել կազմակերպության գլխավոր տնօրենի մեկ այլ հայտարարություն , որով նա հանդես է եկել Ժնևում մայիսի 22-ին կայացած Առողջապահության համաշխարհային վեհաժողովում. «Պահպանվում է վիրուսի (COVID-ի. Ա. Հ.) ևս մեկ տարբերակի ի հայտ գալու սպառնալիքը՝  հիվանդացության և մահացության նոր ալիքներ հարուցող։ Չի վերացել նաև կյանքի համար էլ ավելի վտանգավոր հատկություններով նոր հարուցիչի առաջացման սպառնալիքը»:

Ուշագրավ է, որ դրանից շուրջ մեկ ամիս առաջ ԱՄՆ-ում արդեն կոչ էին արել պատրաստվել նոր համավարակի: Մասնավորապես, «РИА Новости» տեղեկացմամբ, «Bloomberg»-ը գրել է, որ առաջիկա տասնամյակում նոր վտանգավոր վիրուսի համավարակը կարող է խոցել աշխարհը, ուստի տվյալ սպառնալիքին պետք է պատրաստվել արդեն հիմա:

«Հավանականությունը, որ հաջորդ տասնամյակում կարող է սկսվել համավարակ, որը նույնքան մահացու է, որքան COVID-19- ը, 27,5 տոկոս է, քանի որ վիրուսներն ավելի հաճախ են առաջանում»,- նշված է «Bloomberg»-ի հոդվածում:

Իրականում արևմտյան վերոնշյալ ԶԼՄ-ի այս հրապարակումը, այսպես ասած, շեղող հնարք է՝ թե՛ ժամկետի, թե՛ համավարակի առաջացման հավանականությունն արտահայտող տոկոսի առումով: Համավարակը կարող է առաջանալ հենց այս տասնամյակում, նույնիսկ այս տարի կամ մոտակա տարիներին, իսկ դրա առաջացման հավանականությունն ավելի մեծ է:

«Bloomberg»-ը նշել է, որ մահացու վիրուսների առաջացման հաճախացումը կապված է կլիմայի փոփոխության, միջազգային ուղևորությունների թվի ավելացման, մոլորակի բնակչության թվի և կենդանիների միջոցով փոխանցվող հիվանդությունների սպառնալիքի հետ՝ այդպիսով թաքցնելով մեր ժամանակներում այդ վիրուսների, համաճարակների և հայտնի համավարակի արհեստական ծագումը:

«Bloomberg»-ի հրապարակումից ավելի վաղ, մարտի սկզբին ԱՄՆ հետախուզությունը, ինչպես տեղեկանում ենք «РИА Новости»-ի մեկ այլ հրապարակումից  նախազգուշացրել է նոր կործանարար համավարակի առաջացման հավանականության մասին:

«Ամբողջ աշխարհի երկրները կանգնած են նոր հարուցիչների առաջացման կամ ներդրման (ընդգծումը՝ մերը) սպառնալիքի առաջ, որոնք կարող են հանգեցնել նոր կործանարար համավարակի»,- նշված է ԱՄՆ հետախուզական հանրության ամենամյա զեկույցում:

Դե ինչ ասել… Իսկը ամերիկյան ցինիզմ ու լկտիություն: Խոսքն այն երկրի հետախուզական ծառայությունների զեկույցի մասին է, որի ռազմական գերատեսչությունը՝ Պենտագոնը, աշխարհի բազմաթիվ երկրներում ֆինանսավորում է հազարավոր կենսալաբորատորիաներ, դրանց ապահովել է արդիական սարքավորումներով, նշված կենսալաբորատորիաներին տալիս է համապատասխան հետազոտությունների ու մշակումների պատվերներ, դրանցում իրականացնում է ռազմակենսաբանական գործունեություն, ներառյալ՝ զբաղվում է կենսաբանական զենքի նորագույն բաղադրիչների ստեղծմամբ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան