Հայկական Արցախի զիջումն անհերոս թշնամուն՝ անարգանք կլինի Ավոյի սուրբ հիշատակի, հերոսներ ծնած մեր ողջ ազգի համար

Անցյալ տարի իտալացի իրանագետ ուսանողներիցս մեկը Երևանում ձեռք էր բերել ու կարդացել Ավոյին նվիրված «Պայքարելու իրավունքը» գիրքը և նրան համարում էր հերոս՝ հայկական Չե Գևարա։

Բաքվի բարբարոսական վարչախումբը չունի և ոչ մի նման իրական հերոս. այնտեղ հերոսներ չկան և վերջ։

Ուստի հազարամյակներով հայկական Արցախի զիջումն անհերոս թշնամուն, մնացյալ ամեն ինչից զատ, անարգանք կլինի ոչ միայն Ավոյի սուրբ հիշատակի, այլ նաև մեր ողջ ազգի համար, որն այսպիսի հերոսներ է ծնել։

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից