Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դառնալ արյան դոնոր. մանրամասներ է ներկայացնում արյունաբանական կենտրոնը

Հունիսի 14-ին՝ Արյան դոնորի համաշխարհային օրը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) կազմակերպում է արշավ՝ «Նվիրիր արյուն, նվիրիր պլազմա, նվիրիր կյանք. արա դա հաճախ» խորագրով: Արշավի նպատակն է խրախուսել արյան կամավոր դոնորությունը՝ հանրապետության արյան բանկը համալրելու նպատակով:

Ժամը 9:00-ից 13:00-ը, բոլոր ցանկացողները կարող են արյուն հանձնել հանրապետության արյան կայաններում, որտեղ Հայկական Կարմիր խաչի կամավորները կուղղորդեն և կաջակցեն գործընթացի ամբողջ ընթացքում:

Հունիսի 14-ին ընդառաջ և նույն օրը Երևանում և ՀՀ մարզերում ՀԿԽԸ կամավորները հանրությանը կիրազեկեն, արյան դոնորության կանոնների (ով կարող է լինել դոնոր, ինչպես պատրաստվել արյունատվության) և իմունիզացիայի կարևորության մասին:

Արշավն իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) հետ համագործակցությամբ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Ավստրիայի զարգացման գործակալության, Ավստրիական Կարմիր խաչի աջակցությամբ:

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Կ․ Ս․ Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական և Պատանի հանդիսատեսի թատրոնները անվճար տրամադրել են  ներկայացման 400 հատ տոմս, որոնք Հայկական Կարմիր խաչի կամավորները կփոխանցեն բոլոր արյուն հանձնողներին։

ԳՐԱՆՑՄԱՆ ՀՂՈՒՄ

ԿԱՐԵՎՈՐ Է: Ձեր անձնական տվյալները տրամադրվելու են բացառապես Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արյունատվության բաժնի համապատասխան մասնագետներին` միայն Ձեզ հետ հետադարձ կապ հաստատելու նպատակով: