ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները ստորագրել են ծառայությունների ազատ առևտրի համաձայնագիր

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները Սոչիում ստորագրել են համաձայնագիր ծառայությունների ազատ առևտրի, դրանց հիմնման, գործունեության և ներդրումների իրականացման մասին, որոշումն ընդունվել է հինգշաբթի, Սոչիում, ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքներով, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Քաղաքական գործիչները նաև հաստատել են մինչև 2030 թ. արդյունաբերական կոոպերացման զարգացման հայեցակարգը՝ համապատասխան միջոցների համալիրով, ռադիացիոն իրավիճակի մոնիթորինգի տվյալների փոխանակման ոլորտում փոխգործակցության, վտարման ենթակա անձանց փաստաթղթավորման հարցերի վերաբերյալ փոխգործակցության մասին համաձայնագրերը»,- նշվել է հաղորդագրությունում։

Նշվել է, որ ընդունվել է համագործակցության հուշագիր էլեկտրակապի ցանցերում խարդախության դիմակայման համար, ինչպես նաև հաստատվել է մինչև 2030թ. միջոցառումների պլանը էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնների հետ վերաբերվելու հարցում։