Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող երկու հայ զինծառայողներին

Հունիսի 7-ին ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ տարածքում ադրբեջանցիների կողմից առևանգված և Ադրբեջանում պահվող երկու հայ զինծառայողին։ Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Նրանց հետ տեղի է ունեցել առանձնազրույցներ և հաստատվել է կապն ընտանիքների հետ՝ նամակների միջոցով»,- ասաց նա:

Հիշեցնենք՝  մայիսի 26-ին ՀՀ ՊՆ-ը պաշտոնապես հայտնեց, որ ժամը 19:00-ից ընդհատվել է կապը մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ։ Մարտական հենակետեր սնունդ մատակարարող երկու հայ զինծառայողների առևանգման փաստով Հայաստանը դիմել է Ստրասբուրգի դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։