ՔՊ փորձում է Հայաստանը ամբողջապես վերածել թուրքական վիլայեթի, և այդ ճանապարհին խոչընդոտ է նաև ռուսական զինված ներկայացուցչությունը

2018-ի թուրքական թավշյա հեղափոխության գինը բոլթոնյան հինգ կետերն էին, որոնց մեջ ամենասարսափելին Արցախի հանձնումն էր, որը այս պահին անհնարին է դառնում նաև ռուսական զորախմբի, այդ թվում խաղաղապահ ուժերի առկայության դեպքում, հետևաբար թուրքական գործակալական ցանցը ակտիվորեն արդեն շրջանառության մեջ է դնում առաջիկա ամիսներին նրանց հեռացման հարցը։

Փորձեմ հնարավորինս հակիրճ խոսել ռուսական ռազմական ներկայության կարևորության մասին.

  1. Խաղաղապահ ուժեր, նրանց հեռացումը շրջափակված Արցախից նշանակում է մի բան, 120000 հայի ֆիզիկական բնաջնջում…
  2. Սահմանապահ զորամիավորումներ, նշեմ մի քանի փաստ.

Ռուս սահմանապահները հսկում են Հայ֊թուրքական, Հայ֊իրանական սահմանները, ընդհանուր 373 կմ երկարությամբ, ինչպես նաև Զվարթնոցի և Ագարակի անցակետերը։

Կան չորս ռազմական ստորաբաժանումներ` Գյումրի, Արտաշատ, Արմավիր, Մեղրի, իսկ օրինակ ՀՀ ԱԱԾ սահմանապահ ուժերը այս պահին ունեն երկու ստորաբաժանում` Կապան և Պուշկինո։ Այս զորամիավորումները հսկում են Հայ֊վրացական սահմանը 220 կմ և որոշ հատվածներ հայ֊ադրբեջանական սահմանից 180 կմ, բնականաբար ադրբեջանական սահմանին մշտապես առկա են նաև հայկական բանակի ստորաբաժանումները։ 44 օրյա պատերազմից հետո հայ֊ադրբեջանական սահմանը այս պահին կազմում է 1000 կմ, նույնիսկ այսպես կոչված խաղաղության պայմանագրի առկայության դեպքում դրանք պետք է հսկվեն և հասկանալի է, որ հայկական ԱԱԾ ՍԶ այս պահին չունի բավարար ռեսուրս այն իրականացնելու համար։

Ավելին ասեմ, միայն հայ-թուրքական 373 կմ հատվածը ռուսական ՍՈւ հեռացնելու դեպքում նույն կերպ հսկողություն կազմակերպելու համար, ըստ մասնագետների անհրաժեշտ է 5 -10 տարի։

Միայն անցած տարի ռուս սահմանապահների կողմից կանխվել է 25 սահմանախախտման դեպք, որոնք հիմնականում եղել են մահմեդականների կողմից, սահմանախախտների մոտ հայտնաբերվել է թե զենք և թե թմրանյութեր, և չկասեցվելու դեպքում կարող էին ունենալ անդառնալի հետևանքներ։

Նշեմ նաև, որ Ռուսական զորամիավորումներում շատ լուրջ մասնագիտական պատրաստվածություն են անցնում ՀՀ քաղաքացի հանդիսացող հայ ապագա սահմանապահները, սա ևս շատ կարևոր հանգամանք է ապագա ազգային սահմանապահ ծառայություն ունենալու առումով։

Եվ վերջում նշեմ ևս մի կարևոր հանգամանք, 2022 թ․ սեպտեմբերի 13-15 հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների ժամանակ թե Սոթքում և թե Վերին Շորժայի հատվածում ռուս խաղաղապահները շատ կարևոր աջակցություն ցոցաբերեցին հայկական զորամիավորումներին և ավելի քան 12 ժամ հայտնվեցին ադրբեջանական հրետանակոծության տակ։

Եզրափակելով այս ամենը, ընդամենը հերթական անգամ փաստենք, ռուսական ռազմական ներկայությունից հրաժարվելու փոխարեն, անհրաժեշտ է հեռացնել մեկ այլ ներկայացուցչություն, թուրքական ներկայությունը ՀՀ-ից, ի դեմս Նիկոլ Փաշինյանի։

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից